«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Սուտ և իրականություն. ինչպես են Եվրոպան և Հայաստանի կառավարությունը ստում և ծաղրում հայ ժողովուրդին

Սուտ և իրականություն. ինչպես են Եվրոպան և Հայաստանի կառավարությունը ստում և ծաղրում հայ ժողովուրդին
03.11.2025 | 11:53

Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր ՖԻԼԻՊ ՐԱՖՖԻ ԳԱԼՖԱՅԱՆԻ հետ զրույցի

գլխավոր մտքերից․

1. Կառավարության «խաղաղության» քարոզարշավը սուտ է։ Սա խաղաղություն չէ։ Ադրբեջանը դեռ ունի երեք հիմնական պահանջ, այդ թվում՝ ադրբեջանցիների վերադարձը։ Մինչև Ալիևը չստանա այն ամենը, ինչ ուզում է, խաղաղություն չի լինի։

2. Այսպիսի կապիտուլյացիայից հետո Ադրբեջանը այլևս կարիք չի ունենա ռազմական գործողությունների։ Ադրբեջանը և Թուրքիան Սյունիքը և Հայաստանը վերցնելու են իրենց ձեռքը տնտեսական միջոցներով։ Ժողովուրդը կհասկանա, որ ամեն ինչ ավարտված է և կհեռանա։ Հայաստանը կդատարկվի։

3. Կառավարության խոստումը, թե հայերը ավելի լավ են ապրելու, բացարձակ անհեթեթություն է։

4. Եվրոպայում ոչ ոք, որևէ երկրի կառավարություն լուրջ չի պատրաստվում հրավիրել Հայաստանին Եվրոպական միություն։ Դա չի լինելու ոչ 10, ոչ էլ 20 տարի անց։ Սա սուտ է։ Եվրոպան ամոթալի կերպով խաղում է հայ ժողովրդի զգացմունքների հետ։ Նույնիսկ առանց վիզային ռեժիմը արդեն 25 տարի է՝ չի հաստատվում։ Թուրք պաշտոնյաները բացահայտ ծիծաղում են մեր վրա՝ «Չէ՞ որ այս խելագառը կարծում է, թե կդառնա Եվրոպայի մաս մեզանից առաջ»։ Սա խայտառակություն է՝ թե ինչպես են եվրոպացիները ծաղրում մեզ։

5. Հայաստանն այլևս չի ունենալու որևէ ինքնիշխանություն կամ վերահսկողություն «Զանգեզուրի» միջանցքի վրա։ Ալիևը բացեիբաց ասաց, որ այնտեղ հայաստանյանի մաքսային ծառայություն կամ սահմանապահներ չեն լինելու։ Դա նույնիսկ ընդունեց Հայաստանի կառավարության ներկայացուցիչը։

6. Թրամփը միջանցքի վերահսկողությունը կհանձնի իր ամենամոտ դաշնակիցներին՝ Թուրքիային և Ադրբեջանին։ Նրա և Ալիևի հարաբերությունները կարելի է կոչել «սիրային պատմություն»։

7. Այն, ինչ կատարվում է, մղձավանջ է, որում մենք ապրում ենք։ Անհնար է հավատալ, որ, ցավոք, Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ մարդիկ՝ չնայած ողջախոհությանը, դեռ կարծում են, թե կլինի խաղաղություն և հանգիստ կյանք։

Հայաստանը շուտով կդատարկվի և կդադարի գոյություն ունենալ։ Այս կառավարությունը մեզ ամոթալի կերպով ներկայացնում է ամբողջ աշխարհում։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ